Ռևազյան. 2020-ին դեպի Հայաստան մեծ ուղևորահոսք կլինի13 հունվարի 2020 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2020-ին զբոսաշրջիկների լուրջ հոսքեր են սպասվում, ինչում մեծ ազդեցություն է ունեցել բացվող նոր ուղղությունների համար «օդի տուրքի» չեղարկումը, ասել է Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը: Նրա խոսքով՝ եթե նախկինում դեպի Եվրոպա 6-7 ուղղություն է գործել, փոփոխությունից հետո 16-17 ուղղություն կլինի, փոխանցում է Factor.am-ը: «Շատ լավ կլինի, որպեսզի մենք էլ, որպես ՀՀ քաղաքացիներ, կարողանանք Եվրոպա այցելել ուղիղ չվերթներով, ավելի հարմար ժամերով և էժան գներով։ Միաժամանակ հուսով ենք, որ այս տարի զբոսաշրջիների մեծ հոսք կուղղվի Հայաստան, ինչն էլ կստեղծի հազարավոր աշխատատեղեր, տնտեսությունը կզարգանա», - ասել է Ռևազյանը։ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի խոսքով՝ սպասվող հոսքը կապված է Ryanair-ի՝ Հայաստան մուտքի հետ, քանի որ ավիաընկերությունը ևս կենտրոնանում է զբոսաշրջային հոսքերի վրա: Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ Ryanair-ը 2019-ի սեպտեմբերին հայտնել էր Հայաստան մուտք գործելու մասին: Լոուքոսթերի թռիչքները Երևանից կմեկնարկեն 2020-ի հունվարից։ Երևանից չվերթներ կիրականացվեն 3 նոր ուղղությամբ՝ Երևանի-Միլան, Երևան-Հռոմ և Երևան-Բեռլին, ամռանից կգործի Գյումրի-Մեմինգեն ուղությունը։ Բացի այդ, 2020-ի ապրիլից Հայաստանից դեպի Վիեննա և Վիլնյուս շաբաթական 2 անգամ թռիչք կիրականացնի նաև Wizz Air բյուջետային ավիաընկերությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |