Քաղավիացիա. Դեպի Իտալիա Ryanair-ի առաջին չվերթը կարող է հետաձգվել

Քաղավիացիա. Դեպի Իտալիա Ryanair-ի առաջին չվերթը կարող է հետաձգվել

PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին նախատեսված դեպի Իտալիա Ryanair ընկերության առաջին չվերթը կարող է հետաձգվել, ասել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Հունվարի 14-ից մեկնարկում են դեպի Հռոմ ու Միլան Ryanair-ի առաջին չվերթները:

«Վաղվա հետ կապված փոքր խնդիր կարող է առաջանալ. Իտալիայում որոշել են գործադուլ անել կարգավարները, դա ազդելու է Ryanair-ի վրա»,- ասել է Ռևազյանը՝ հավելելով, որ օրվա ընթացքում ավելի պարզ կլինի, թե ինչ է լինելու, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»:

Նրա խոսքով՝ սկզբում Հայաստանի չվերթներն առհասարակ չեղարկվել էին, ինչից հետո կապվել է Ryanair-ի ղեկավարության հետ, և հիմա չվերթները նախատեսված են, սակայն՝ ուշացումներով: Նա հավելել է, որ այստեղ չկա ո՛չ Ryanair-ի, ո՛չ էլ իրենց մեղավորությունը:

Քաղավիացիայի կոմիտեի նախագահը նշել է նաև, որ առաջին իսկ նոր տեղեկատվությունը կհրապարակվի կայքում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---