Ոստիկանությունը միավորել է քրհետախուզության և 6-րդ վարչությունները. Համակարգային փոփոխութուն է13 հունվարի 2020 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության քրեական հետախուզության և Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչությունների միավորումը կառույցում համակարգային փոփոխության արդյունք է, PanARMENIAN.Net ին ասաց հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ այս միավորման բերած փոփոխությունների մասին խոսելը դեռ վաղ է: Գաբրիելյանը չնշեց, թե երկու վարչության միավորումից ոստիկանության համակարգում կրճատումներ եղել են, թե՝ ոչ. ասաց միայն, որ փոփոխություններն ընթացքի մեջ են: «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ համակարգային փոփոխություն է եղել, ձևավորվել է նոր կառույց»,- ասաց Գաբրիելյանը: Ավելի վաղ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով՝ նշված գլխավոր վարչությունները վերամիավորվել էին՝ դառնալով կառույցի քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: Դրա ղեկավար է նշանակվել գնդապետ Արտակ Կարապետյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |