Վատիկան. Հայոց ցեղասպանությունն իրականություն է եւ քննարկման ենթակա չէ

PanARMENIAN.Net - Վատիկանը Հայոց ցեղասպանությունը որպես փաստ է դիտարկում: Այդ մասին հայտնել է Կարդինալ Վալտեր Կասպերը: Նա հիշեցրել է, որ Վատիկանի այդ դիրքորոշման մասին հայտարարություն է եղել դեռեւս Հովհաննես Պողոս II Պապի` Հայաստան կատարած այցելության ժամանակ: «Հռոմի պապը այցելեց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան եւ իր ճառում օգտագործեց «ցեղասպանություն» բառը, չնայած Թուրքիայում առաջ եկած անորոշության ալիքին: Հայոց ցեղասպանությունը մեղադրանք չէ, դա իրականություն է: Դա քննարկման ենթակա չէ: Դա պատմական փաստ է բազմաթիվ զոհերով: Ես, իհարկե, չգիտեմ, թե ինչ կարող է անել Վատիկանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Կաթոլիկ եկեղեցին, առաջին հերթին, զոհերի կողմից է: Մեզ համար դա ամենակարեւոր սկզբունքն է մեր դիրքորոշման կողմնորոշման հարցում»,- ընդգծել է կարդինալ Կասպերը, գրում է թուրքական Today's Zaman թերթը:



Նոյեմբերի 23-ին Կիլիկյան Մեծ Տան Կաթողիկոս Արամ I-ն այցելել է Վատիկան, որտեղ հանդիպել է Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի հետ: Հռոմի հոգեւոր առաջնորդը հաստատել է Վատիկանի դիրքորոշումը` արտահայտված կարդինալ Կասպերի կողմից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---