ՊԵԿ. Շոու բիզնեսը մշակույթի մակարդակի է հասցնում հարկեր վճարելը13 հունվարի 2020 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում շոու բիզնեսի ներկայացուցիչներն արդեն մշակույթի մակարդակի են հասցնում հարկերի վճարումը, ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Ըստ Pastinfo.am-ի՝ նա նշել է, որ այդ մշակույթի ձևավորմանն էր նվիրված նաև Ամանորին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված շոուներից մեկը: «Բազմաթիվ առիթներ ենք ունեցել՝ ասելու, որ մեր շոու բիզնեսի ներկայացուցիչների օժանդակության կարիքն ենք ունեցել, որպեսզի հարկերի վճարման մշակույթ ստեղծենք: Նույնիսկ ամանորին Առաջին ալիքով հեռարձակված շոուներից մեկը, որոշ չափով, նվիրված էր հարկ վճարման մշակույթի կայացմանը: Այո, մեր շոու բիզնեսի ներկայացուցիչները շատ են օգնում և արդեն մշակույթի մակարդակի են հասցնում հարկեր վճարելը»,- ասել է ՊԵԿ ղեկավարը: Անանյանը ձեռնպահ է մնացել հարուցված քրգործերի մասով մեկնաբանություններից՝ նշելով, որ չի ցանակնում միջամտել նախաքննությանը: ՊԵԿ ղեկավարի խոսքով՝ ազգաբնակչության մոտ հարկեր վճարելու նկատմամբ հետաքրքրություն է առաջացել: «Մարդիկ, եթե տարիներ շարունակ չեն էլ մտածել, որ հարկ վճարելը անհրաժեշտություն է և, սահմանադրական առումով, անձի իրավական պարտականություն, արդեն հետաքրքրվում են իրենց սահմանադրական իրավունքների կատարմամաբ»,- եզրափակել է նա: 2019-ին ՊԵԿ-ը հայտարարել էր, որ շոու բիզնեսի ներկայացուցիչները ևս պետք է հարկեր վճարեն: Այս որոշումը շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների համար դժգոհության առիթ էր դարձել: 2019-ի դեկտեմբերին ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը նշել էր, որ որոշ ներկայացուցիչների նկատմամբ հարուցվել են քրգործեր: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |