Գյումրիում ռուսական ռազմակայանի զինծառայողներն արյուն են հանձնել

Գյումրիում ռուսական ռազմակայանի զինծառայողներն արյուն են հանձնել

PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողներն արյուն են հանձնել «Նվիրիր կյանք» բարեգործական ակցիայի շրջանակում, հայտնում է ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Ընդհանուր առմամբ, հավաքվել է մոտ 200 լիտր արյուն:

«Մոտ 500 զինծառայող և նրանց ընտանիքների անդամներ արյան դոնոր են դարձել Գյումրիի արյան բանկում: Առաջին անգամ բարեգործական ակցիային մասնակցել են ՀՀ-ում ՌԴ պաշտպանության նախարարության դպրոցի բարձր դասարանների աշակերտները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Մեզ համար սա ավանդական միջոցառում է, որը պարբերաբար անցկացվում է Հայաստանի բնակիչներին անհատույց աջակցելու համար», - ասել է ռուսական ռազմակայանի հրամանատար Նիկոլայ Մարտինյուկը:

Ռազմակայանում «Դոնորի օրեր» միջոցառումն անցկացվում է արդեն 15-րդ անգամ, 2011-ից ի վեր: 7 տարում ակցիային մոտ 5000 մարդ է մասնակցել՝ ռուսական ռազմակայանի զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---