«Հարսանիք թիկունքում» ֆիլմն էկրան կբարձրանա 2020-ի գարնանը

«Հարսանիք թիկունքում» ֆիլմն էկրան կբարձրանա 2020-ի գարնանը

PanARMENIAN.Net - «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքները մեկնարկել են, ֆիլմն էկրան կբարձրանա 2020-ի գարնանը:

Այն նվիրված է ապրիլյան քառօրյա պատերազմին: Ներկայացումը բեմադրվել էր Գյումրու դրամատիկական թատրոնում, իսկ էկրանավորվում է այն ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

«Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման ստեղծագործական խումբն է. պիեսի հեղինակ՝ Անահիտ Աղասարյան, բեմադրության հեղինակ՝ Լյուդվիգ Հարությունյան, էկրանավորման ռեժիսոր՝ Արշալույս Հարությունյան, օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան, նկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան, զգեստների նկարիչ՝ Լուսինե Խաչատրյան, կոմպոզիտոր՝ Հայկո: Նախագծի պրոդյուսերն է Արման Միտոյանը։

2018-ի մայիսի 30-ի առաջնախաղից մինչև օրս «Հարսանիք թիկունքում» ներկայացումը խաղացվել է 65 անգամ՝ ունենալով մոտ 33,000 հանդիսատես։ Հյուրախաղերի շրջանակում ներկայացումը ներկայացվել է Երևանում, հանրապետության մի շարք քաղաքներում, Արցախում, Լիբանանում ու Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---