Հրաչյա Հակոբյան. Վանեցյանի պաշտոնանկության պատճառը հեղաշրջման փորձն էր13 հունվարի 2020 - 18:48 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ հղում անելով «Հայկական ժամանակ» օրաթերթի հոդվածին, հայտնում է Factor.am-ը: Հակոբյանի խոսքով՝ Վանեցյանի պաշտոնանկության պատճառներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի՝ մասնավորապես կնոջ և դստեր մասին կեղծ տեղեկություններ տարածելն է եղել: Նրա խոսքով՝ կան կասկածներ, որ Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում վարչապետի ընտանիքի մասին տեղեկությունների հավաքագրում եղել է, բայց դեռ պետք է պարզվի, թե երբ է սկսվել այդ արշավը: «Պաշտոնանկության պատճառը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ այն, որ պատրաստվում էին պետական հեղաշրջում անել, նաև այլ սուտ ինֆորմացիա տարածելով: Պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը»,- ասել է նա: Հարցին, թե գիտեին իշխանությունները, որ պետական հեղաշրջման փորձ է նախապատրաստվում՝ Հակոբյանը նշել է, որ ինքը տեղյակ չէ, պարզապես հղում է անում այդ մասին հրապարակված հոդվածին: Հունվարի 12-ին «Հայկական ժամանակը» հոդված էր հրապարակել, որտեղ նշվում էր, թե Վանեցյանը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի հետ միասին Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես՝ կնոջ Աննա Հակոբյանի և դստեր Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավ է իրականացրել: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |