Ryanair-ի առաջին թռիչքներն Իտալիայից Երևան ուշացումով կիրականացվեն

Ryanair-ի առաջին թռիչքներն Իտալիայից Երևան ուշացումով կիրականացվեն

PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին նախատեսված Ryanair ավիաընկերության առաջին թռիչքները դեպի «Զվարթնոց» օդանավակայան իտալական Հռոմից և Միլանից կիրականացվեն ուշացումներով, տեղեկացնում են Քաղավիացիայի կոմիտեից:

«Իտալիայի Օդային երթևեկության կառավարման որոշ արհմիությունների կողմից հունվարի 14-ին գործադուլ է հայտարարվել ՝ չորս ժամ տևողությամբ: Այն նախատեսվում է սկսել Իտալիայի տեղական ժամանակով ժամը 13:00-ից մինչև 17:00, որի ընթացքում մի շարք թռիչքներ չեղարկվելու են: Հաշվի առնելով այն փաստը, որ հունվարի 14-ին նախատեսվում է իրականացնել Ryanair ավիաընկերության առաջին թռիչքները դեպի «Զվարթնոց» օդանավակայան իտալական Հռոմ և Միլան քաղաքներից, անհրաժեշտություն է առաջացել թռիչքներն իրականացնել ուշացումներով, նախապես սահմանված չվացուցակի ապահովման անհնարինության պատճառով»,- ասվում է հայտարարության մեջ:

Այսպիսով, Ryanair-ի տեղեկատվության համաձայն՝

Միլան - Երևան FR4456 չվերթը Միլանի օդանավակայանից կիրականացվի Միլանի ժամանակով ժամը 08:40-ին:

Երևան- Միլան FR4457 չվերթը «Զվարթնոց» օդանավակայանից կմեկնի տեղական ժամանակով 16:20-ին:

Հռոմ – Երևան FR4454 չվերթը Հռոմի օդանավակայանից կմեկնի Հռոմի ժամանակով ժամը 17:00-ին:

Երևան - Հռոմ FR4455 չվերթը «Զվարթնոցից» կմեկնի հունվարի 15-ին՝ տեղական ժամանակով 00:20-ին:

Քաղավիացիայի կոմիտեն ուղևորներին հորդորում է հետևել Ryanair-ի հաղորդագրություններին։

Ավելի վաղ կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտարարել էր, որ հունվարի 14-ին նախատեսված դեպի Իտալիա Ryanair ընկերության առաջին չվերթը կարող է հետաձգվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---