Սթիվեն Զաիլյանն Օսկարի է առաջադրվել «Իռլանդացին» ֆիլմի համար14 հունվարի 2020 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ հայտնի սցենարիստ Սթիվեն Զաիլյանն առաջադրվել է «Օսկարի»՝ «Իռլանդացին» (The Irishman) ֆիլմի համար «Ադապտացված լավագույն սցենար» անվանակարգում: Ֆիլմն առաջադրված է «Օսկարի» 10 անվանակարգում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր»: Զաիլյանի հետ նույն անվանակարգում առաջադրված են նաև «Ջոկերի» սցենարիստներ Թոդ Ֆիլիպսի և Սքոթ Սիլվերի հետ: Ամերիկյան կինոակադեմիայի 92-րդ ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունները հրապարակվել են հունվարի 13-ին: Այս տարի «Օսկարը» կկայանա փետրվարի 9-ին: Զաիլյանն օսկարակիր սցենարիստ է: Նա «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և BAFTA մրցանակի է արժանացել «Շինդլերի ցուցակը» ֆիլմի համար 1993-ին, ինչպես նաև առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին «Նյու Յորքի ավազակախմբերը», «Արթնացածը» և «Գնդակը» ֆիլմերի համար: Նյութեր թեմայով. Ուշագրավ Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |