ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների տեղավորման հարցը կարող է դյուրացվել

ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների տեղավորման հարցը կարող է դյուրացվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի այն ձեռնարկությունները, որոնք աշխատանքի են ընդունում միգրանտներին, կարող են ազատվել պլանային ստուգումներից: Նման օրինագիծ կներկայացվի ՌԴ խորհրդարանի քննարկմանը 2020-ի աշնանը:

ՆԳՆ-ն արդեն հունիսին պետք է ներկայացնի փոփոխությունները, որոնք ենթադրում են անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց պլանային ստուգումների չեղարկում՝ միգրացիայի ոլորտում դաշնային պետական հսկողության պայմաններում, գրում է «Իզվեստիան»:

Կառավարությունում կարծում են, որ նորամուծությունը կնպաստի երկրի տնտեսական աճին: Նախաձեռնությանը հավանություն են տալիս նաև ձեռներեցների առաջատար միավորումները. նրանք կարծում են, որ ապօրինի ներգաղթն ի հայտ բերելու այլ միջոցներ կան, իսկ օտարերկրացիները հարկավոր են ՌԴ-ին բնակչության կրճատման պայմաններում:

Մինչդեռ, ՌԴ Պետդումայում ոչ միանշանակ վերաբերմունք կա առաջարկին՝ որոշ խորհրդարանականներ կարծում են, որ այդպիսով աշխատանքից կարող են զրկվել ՌԴ քաղաքացիները, որոնք ավելի բարձր է վարձատրվում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---