Իրանում Սոլեյմանիի հրաժեշտին մոտ 25 մլն մարդ է մասնակցել

Իրանում Սոլեյմանիի հրաժեշտին մոտ 25 մլն մարդ է մասնակցել

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հրաժեշտի արարողություններին, որոնք անցկացվել են երկրի մի քանի քաղաքում, մոտ 25 մլն մարդ է մասնակցել:

«25 մլն մարդ մասնակցել է արարողություններին: Իրանի բնակչության մյուս 80 մլն ևս ցավակցել է»,- ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ Ռամազան Շարիֆը, հայտնում է News.ru-ն:

Սոլեյմաննի հրաժեշտի արարողություններ են անցկացվել Թեհրանում, Ահվազում, Կումում, Մեշհեդեում և Կերմանում:

Հունվարի 3-ին ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով սպանվել էր իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։ Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։

Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային պատասխան հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Ավելի ուշ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիթ Թահթ Ռավանչին հայտարարել է, որ Իրանն ավարտել է վրեժը Սոլեյմանիի սպանության համար և ռազմական նոր գործողություններ չի ձեռնարկի, եթե ԱՄՆ-ն ագրեսիա չցուցաբերի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---