Թորոսյանը՝ պետպատվեր չստացող հաստատությունների մասին. Դա կնպաստի նորածնային և մայրական մահացությամբ զբաղվելուն14 հունվարի 2020 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Մոր և մանկան առողջությունը երկրի և առողջապահական համակարգի ամենակարևոր ոլորտներից մեկն է և մշակված չափանիշներին չհամապատասխանող ծննդատները ծննդօգնություն ցույց տալ չեն կարող, ասել է նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարի խոսքով՝ մարզային կազմակերպությունների ծննդօգնության ծառայությունների պետպատվերի տեղակայման, մերժման հիմքերը, ծառայություների կարգավորման մեխանիզմները մշակվել, չափանիշները հստակեցվել են 2018-ին և բուժհաստատությունները տեղյակ են եղել սպասվող փոփոխություններից: Մարզային առողջության 9 կենտրոնի մասով՝ 2020-ի համար պետպատվերի տեղադրման հանձնաժողովը որոշել է մերժել մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների տրամադրման հնարավորությունը: Նախարարի խոսքով՝ տարեկան 150-ից պակաս ծնունդ ընդունող և ծննդօգնության կարգերի ստացման պահանջներին չհամապատասխանող հաստատությունները չեն կարող այդ ծառայությունը տրամադրել: Արսեն Թորոսյանը նշել է նաև, որ ծննդօգնություն ցույց տվող մարզային հաստատություններում կարգերը վերանայելու գործընթացը հնարավորություն կտա լրջորեն զբաղվել նորածնային և մայրական մահացության դեպքերով : Նրա խոսքով՝ Մարալիկի ծննդատանը պետք է ծնունդ ընդհանրապես չընդունվի, վերականգնման հարցը կքննարկվի համապատասխան պայմաններ ապահովելուց հետո: Անդրադառնալով Եղվարդի ծննդատանը՝ Թորոսյանը նշել է, որ պետպատվերի պայմանագիր չկնքելու հանգամանքը դեռ չի նշանակում բուժօգնության բացառում: Նախարարի խոսքով՝ առանձին դեպքերում, ծննդկանի կյանքին ու առողջությանը հնարավոր վնասը կանխելու նպատակով, ծննդաբերության ընթացքում առաջացած խնդիրները կարող են հրատապ ավելի բարձր մակարդակի ծննդատուն տեղափոխման անհրաժեշտություն առաջացնել: Համապատասխան պայմաններ չունեցող ծննդատների և ճանապարհների հեռավորության պատճառով մոր և մանկան առողջությանն ավելի մեծ վնաս է հասցվում, քան ծննդկանին միանգամից բազմաֆունկցիոնալ կենտրոն տեղափոխելու պարագայում: «Ինչո՞ւ դա անել հրատապ, ինչո՞ւ վտանգել ծննդկանի և երեխայի կյանքը, եթե կարելի է անել պլանավորված և ավելի քիչ ռիսկի տակ դնելով ներկա և ապագա քաղաքացիներին»,- ասել է նախարարը՝ նշելով, որ ծնունդներն ավելացնելու համար անհրաժեշտ է ծննդաբերող կանանց պատշաճ բուժօգնություն տրամադրել: Նախարարի համոզմանբ՝ ոչ մի բուժհաստատություն այս փոփոխության հետևանքով չի փակվելու. նա հաստատություններին առաջարկել է բարելավել շտապ բուժօգնության ծառայությունների որակը՝ խոստանալով աջակցել նաև ֆինանսապես: ԱՆ-ն պատրաստ է քննարկել նաև բուժաշխատողների զբաղվածության հարցը, սակայն, ըստ Թորոսյանի, որևէ մեկի զբաղվածությունն ապահովելու հարցը չի կարող հակասել կյանք փրկելու սկզբուքին: «Ոչ պատշաճ, որոշ դեպքերում կատաստրոֆիկ ոչ պատշաճ, որոշները՝ թվային առումով ոչ պատշաճ, ծառայություններ մատուցող հաստատություններ պահելով չէ, որ մենք պետք է ծնելիություն ավելացնենք: Այս տարի մոտ 700 մլն դրամ ավելի գումար կա ծննդօգնության ծառայության մեջ դրված, որոնք պահված են, որպեսզի ծնունդների ավելացման դեպքում ծննդօգնության ծառայությունները ֆինանսավորվեն»,- ասել է նախարարը: Հունվարի 13-ին բողոքի ակցիա էին իրականացնում Եղվարդի ծննդատան բժիշկները: Նրանք պահանջում էին վերանայել ԱՆ որոշումը: Հունվարի 8-ին Մարալիկում ծննդատան և հիվանդանոցի աշխատողները փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը՝ դժգոհելով հունվարի 1-ից տեղի բուժամբուլատորիայում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցումից: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |