Փաստաբան. Վլադիմիր Գասպարյանին հարցաքննել են![]() 14 հունվարի 2020 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննել են ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նա, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ որ գործի շրջանակում են նախկին ոստիկանապետին հարցաքննության կանչել: Քննչականում հրաժարվել են մեկնաբանել տեղեկատվությունը: 2019-ի սեպտեմբերի 18-ին Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու անգործության մեջ, որոնք ծանր հետևանքներ են ունեցել: Որպես խափանման միջոց նրա հանդեպ կիրառվել էր չհեռանալու մասին ստորագրությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |