2 օգոստոսի 2002 - 22:27 AMT
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՄԻ ԽՈՒՄԲ ՀԱՅԵՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ-ում Հայաստանի նախկին Արտակարգ եւ Լիազոր դեսպան Սուրեն Սահակյանին Բարեկամության շքանշանով պարգեւատրելու մասին: Այդ մասին ասվում է ՌԴ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Պարգեւը հանձնվել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամության եւ համագործակցության ամրապնդման եւ զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Մեկ այլ հրամանագրով Վ. Պուտինը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի» շքանշանով է պարգեւատրել ՌԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի բաժնի վարիչ, ակադեմիկոս Լեւ Փիրուզյանին 65-ամյակի կապակցությամբ: