NYT. Ուկրաինական ինքնաթիռն Իրանում խոցվել է 2 հրթիռով (վիդեո)

NYT. Ուկրաինական ինքնաթիռն Իրանում խոցվել է 2 հրթիռով

PanARMENIAN.Net - «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737 ինքնաթիռը Թեհրանում խոցվել է 2 հրթիռով, գրում է The New York Times-ը:

Խմբագրության տնօրինության տակ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է գիշերային երկնքում գործարկվում առաջին հրթիռը, թռչում ցամաքին գրեթե հավասար, և պայթում: Խոցումից 12 վայրկյան անց նույն կետից գործարկվում է երկրորդ հրթիռը, որը նույնպես խոցում է թիրախը:

Պարբերականը պնդում է, որ նոր տեսագրության իսկությունը հաջողվել է հաստատել:

Հունվարի 8-ին Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական Boeing 737-ը կործանվել էր, զոհվել էր 176 մարդ։ Հունվարի 9-ին սոցցանցերում տարածված լուսանկարների հիման վրա վարկած տարածվեց, որ այն կործանվել է «Տոր» ԶՀՀ հարվածից, որն Իրանը կտրականապես հերքում էր։

Արդեն ամսի 11-ին, սակայն, Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ ինքնաթիռը խոցվել է մարդկային սխալի հետևանքով: Ավելի ուշ ԻՀՊԿ-ն իր վրա վերցրեց ավիավթարի ամբողջ պատասխանատվությունը՝ նշելով, որ ուկրաինական ինքնաթիռի խոցումը Իսլամական հեղափոխության պահապաններրի կորպուսի սխալն է, նրանք կարծել են, թե ինքնաթիռը թևավոր հրթիռ է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---