ՀԲ-ի «Կանայք, բիզնեսը և օրենքը» զեկույցում Հայաստանը 69-րդն է 190 երկրի շարքում15 հունվարի 2020 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 69-րդ տեղն է զբաղեցրել Համաշխարհային բանկի «Կանայք, բիզնեսը և օրենքը» զեկույցում 190 երկրի շարքում՝ ստանալով 82,5 միավոր։ Համաշխարհային բանկի «Կանայք, բիզնեսը և օրենքը» 2020թ․ զեկույցը ներկայացնում է կնոջ գործնական կյանքում հիմնարար ազատությունները՝ դասակարգված 8 չափորոշիչով․ այն է՝ շարժունակություն, աշխատատեղ, վարձատրություն, ամուսնություն, մայրական խնամք, ձեռներեցություն, սեփականության տնօրինում և կենսաթոշակ։ Հայաստանն առավելագույն 100 միավոր է ստացել «տեղաշարժի ազատություն», «ամուսնություն», «գույքի տնօրինում» և «կենսաթոշակային ապահովում» ցուցանիշներով: «Ծնող» ոլորտում երկրին տրվել է 60 միավոր, իսկ աշխատանքի ապահովման՝ 50: Զեկույցում նշվում է, որ Հայաստանում ուժի մեջ է մտել կենցաղային բռնությունից կանանց պաշտպանող օրենսդրությունը: Հետխորհրդային երկներից Հայաստանից առաջ են Լատվիան (6 տեղ), Էստոնիան (9 տեղ), Լիտվան (29 տեղ), Վրաստանը (55 տեղ) և Մոլդովան (61 տեղ): Ընդ որում, Հայաստանն առաջ է Ադրբեջանից (92 տեղ), Տաջիկստանից (95 տեղ), Ուկրաինայից (96 տեղ), Ղրղզստանից (103 տեղ), Բելառուսից (107 տեղ), ՌԴ-ից (122 տեղ), Ղազախստանից (124 տեղ) և Ուզբեկստանից (139 տեղ): 100 միավոր է հավաքել 8 երկիր՝ Բելգիան, Դանիան, Իսլանդիան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Ֆրանսիան և Շվեդիան, որոնց միացել է նաև Կանադան՝ վերջերս փոփոխած երեխայի խնամքի համար արձակուրդին վերաբերող իր օրենսդրությունը: Զեկույցում ասվում է, որ շատ երկրներում կանանց տրամադրվում է իրավաբանական իրավունքների մի մասը միայն, տղամարդկանց համեմատ, ինչը խոչընդոտում է նրանց տնտեսական և սոցիալական զարգացմանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |