Փաշինյանը հարցաքննվել է հեռախոսազրույցների գաղտնալսման գործով

Փաշինյանը հարցաքննվել է հեռախոսազրույցների գաղտնալսման գործով

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեում որպես վկա հարցաքննվել է Ազգային անվտանգության նախկին նախագահ Արթուր Վանեցյանի, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ հեռախոսազրույցների գաղտնալսման դեպքով:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից՝ Փաշինյանի երկու հարցաքննությունն ընդհանուր առմամբ 2 ժամ 35 րոպեէ տևել:

«ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է 2018թ. սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 5-ին համացանցում տարածված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրառումներում, հիշատակված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որի շրջանակում քննության առարկա է հանդիսանում նաև Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունները քննած դատավորների նկատմամբ արդարադատության իրականացնելիս միջամտելու հանգամանքը»,- ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Քննչականի վարչության վարույթում է նաև ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու և համացանցով տարածելու դեպքով հարուցված և քննվող քրգործը, որի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է որպես տուժող:

Վարչապետը հարցաքննվել է ապօրինի գաղտնալսում և ձայնագրառումն իրականացնելու ու տեսանյութը համացանցում տարածելու արդյունքում իր իրավունքների և օրինական շահերի խախտման և գործի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հանգամանքների շուրջ:

Հունվարի 15-ին Նիկոլ Փաշինյանն իրեն հարցաքննող քննիչի հետ լուսանկար էր հրապարակել՝ նշելով, որ Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին:

2018-ի սեպտեմբերին համացանցում էր հայտնվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրույթունը, որտեղ քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Դեկտեմբերի 5-ին համացանցում էր հայտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---