ԿԳՄՍՆ․ Հուշարձան-շենքերի բնակիչներն իրավունք չունեն պատուհաններն իրենց ճաշակով փոխել ու դրսում լվացք կախել15 հունվարի 2020 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հուշարձան-շենքերում ապրող ցանկացած քաղաքացի իր բնակարանում որևէ փոփոխություն անելուց առաջ նախ պետք է դիմի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ խորհրդատվության համար: Ինչպես տեղեկացնում է Armtimes.com-ը՝ պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և իրազեկման արշավ է մեկնարկել: Պարզվում է՝ բնակիչներն իրավունք չունեն ինքնուրույն փոխել հուշարձան շենքի պատուհանները, պատշգամբից լվացքի պարաններ կախել, պատերն այլ գույնով ներկել: Եթե բնակարանի պատուհանները փայտից են, ապա պետք է պիտանելությունը կորցնելու դեպքում նույնատիպ փայտով փոխարինվեն, եթե մետաղյա են, ապա համապատասխան տեսքով մետաղյա դարձվեն: ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը նշել է, որ առայժմ իրազեկում են, հետագայում նպատակ ունեն ավելի խիստ լինել: Ավելի ուշ նախատեսվում է նաև պարտավորագրեր ստորագրել հուշարձան-շենքերի բնակիչների հետ: Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 95-րդ հոդվածի՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով (50,000-80,000 դրամ), իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով (150,000-200,000 դրամ): Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |