Ավստրալիային մեկ դար կպահանջվի հրդեհներից հետո վերականգնվելու համար15 հունվարի 2020 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիային 100 տարի կպահանջվի անտառային հրդեհներից հետո վերականգնվելու համար: Ըստ հրշեջ ծառայության՝ հենց այդքան է պետք երկիրն այն վիճակին վերադարձնելու համար, որը կար դրանցից առաջ: Ըստ ՆԱՍԱ-ի՝ հրդեհների ծխի շլեյֆն «առնվազն մեկ ամբողջական պտույտ կանի երկրագնդի շուրջ, ինչը կազդի ամբողջ աշխարհի մթնոլորտային պայմանների վրա»,- հայտնում է Ինտերֆաքսը: Բացի այդ, երկինքը Նոր Զելանդիայում «կտրուկ փոխել է գույնը»՝ լուրջ խնդիրներ կան «օդի որակի հետ կապված»: Ամանորին ավստրալական հրդեհների ծխի հետքերը նկատվել են Հարավային Ամերիկայում, իսկ հունվարի 8-ին ծխի շլեյֆն արդեն «կիսով չափ շրջանցել էր երկրագունդը»: Ակնկալվում է, որ ավելի հով եղանակային պայմաններն ու կանխատեսվող անձրևները կօգնեն պայքարել հրդեհների դեմ: Ավստրալիայի արևելքում դեռ հրդեհի 100-ից ավելի ակտիվ օջախ կա: Նշվում է, որ հրդեհները ոչնչացրել են կոալաների պոպուլյացիաների մեկ երրորդը: Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն իրազեկել է այդ երկրի կառավարությանը, որ կենդանիների 13 տեսակի բնակվելու միջավայրը սպառնալիքի տակ է, կամ լրջորեն վնասված: Հունվարի 14-ին հայտարարվել էր, որ Մելբուրնում օդի վիճակը զգալի վատթարացել է քամու ուղղության փոփոխության պատճառով: Հրդեհներն Ավստրալիայի ամբողջ տարածքում սկսվել էին 2019-ի աշնանը, որոնց արդյունքում առնվազն 28 մարդ է մահացել: Կրակն առնվազն 10 մլն հա անտառ է ոչնչացրել Ավստրալիայում: Հրդեհները հիմնականում մոլեգնում էին Նոր Հարավային Ուելսի տարածքում և Վիկտորիայում: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի անգամ 1 երեխայի համար Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» |