Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը կփոխվի չհեռանալու մասին ստորագրությամբ15 հունվարի 2020 - 20:54 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոփոխվել է ստորագրությամբ չհեռանալու մասին, հայտնում է «Հետքը»։ Դատախազությունը միջնորդել էր վերանայել խափանման միջոցը՝ հաշվի առնելով Գրիգորյանի առողջական վիճակը։ Գրիգորյանը չի մասնակցել դատական նիստին․ նա գտնվում է «Նաիրի» ԲԿ֊ում՝ վերակենդանացման բաժանմունքում։ 2018 թվականի դեկտեմբերին Գրիգորյանը դատարանի որոշմամբ՝ առողջական վիճակը հաշվի առնելով, ազատ էր արձակվել քրեակատարողական հիմնարկից։ Դրան սական հետևեց մի խումբ անձանց կողմից բողոքի ցույցերն՝ ուղեկցված ճանապարհներ, այդ թվում՝ Երևան-Էջմիածին ավտոճանապարհը փակելով։ Արդյունքում դատարանի որոշմամբ Գրիգորյանը կրկին կալանավորվել էր։ Մանվել Գրիգորյանը հունվարի 12-ին տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Նա մեղադրվում է 6 հոդվածով. խոսքն ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մասին է: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |