Իրանահայ երգիչ Էնդին Հոլիվուդի փառք ճեմուղում աստղ կստանա

Իրանահայ երգիչ Էնդին Հոլիվուդի փառք ճեմուղում աստղ կստանա

PanARMENIAN.Net - Իրանահայ երգիչ Էնդի Մադաթյանը հունվարի 17-ին անվանական աստղ կստանա Հոլիվուդի փառքի ճեմուղում, հայտնում է The Guardian-ը: Այսպիսով Մադաթյանն առաջին իրանցին կդառնա, ով այդ պատվին է արժանանում:

Մադաթյանը նշել է, որ շատ ամերիկացիներ դեռ նոր են բացահայտում իրեն և իր երաժշտությունը և հույս ունի, որ ճեմուղում աստղն իր համար որոշ դռներ կբացի: Միջազգային ճանաչում ունեցող 63-ամյա փոփ երգիչն ասել է, որ պատրաստ է «նոր սկզբի»:

«Մենք իրանցի շատ մեծ արտիստներ ունենք այստեղ՝ Լոս Անջելեսում, որոնց Արևմուտքը դեռ չի բացահայտել»,- ասել է Մադաթյանը:

«Իրանցի Էլվիս» անունը ստացած երաժիշտը նշել է, որ իր արվեստը իրանցի, ամերիկացի և հայ ժողովուրդների համար է:

Հոլիվուդի փառքի ճեմուղում 2020-ին Էնդի Մադաթյանի աստղի կողքին աստղ կստանան նաև ամերիկյան հայտնի արտիստներ Ալիշա Քիզը, 50 Cent-ը, Բիլլի Այդոլը և ուրիշներ:

Մադաթյանը ծնվել է 1956-ին: Պրոֆեսիոնալ երաժշտի գործունեությունը սկսել է ԱՄՆ-ում: Նա ԱՄՆ է տեղափոխվել 22 տարեկանում: Ներկայումս Մադաթյանի երգերը ճանաչված են հատկապես ԱՄՆ-ում, Իրանում և Հայաստանում:

2016-ին Մայքլ Ջեքսոնի հայրը՝ Ջո Ջեքսոնը, նրան ծանոթացրել է դստեր՝ Լա Թոյա Ջեքսոնի հետ և երկու արտիստը «Թեհրան» անունով երգ են ձայնագրել: Այդ երգը, ինչպես և Մադաթյանի աշխատանքների մեծ մասը, պաշտոնապես արգելված է Իրանում, բայց չնայած դրան հայտնի :

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---