Գիտնականները կենդանի էակների անմահ տեսակ են գտել

Գիտնականները կենդանի էակների անմահ տեսակ են գտել

PanARMENIAN.Net - ԱՄՆ և Չինաստանի գիտնականները հայտնաբերել են, որ գինկգո ռելիկտային բույսը յուրահատուկ հյուսվածքներ ունի, որոնք կարողանում են անդադար աճել՝ հարյուրավոր և հազարավոր տարիների ընթացքում: Այս առանձնահատկությունը, հավանաբար, կենդանի էակների այդ տեսակին անմահ է դարձնում, գրում է Lenta.ru-ն՝ Science Alert-ին հղումով:

Գիտնականները հետազոտել են կամբիումի ակտիվությունը՝ հյուսվածքի, որը պարունակում է բույսի աճը հաստությամբ ապահովող և տարեկան օղակներ ձևավորող մերիսթեմայի բջիջներ: Որոշվել է նաև հորմոնների մակարդակն ու գեների ակտիվությունը, որոնք կապված են հիվանդությունների հանդեպ կայունության հետ, ինչպես նաև տրանսկրիպցիայի գործոնները, որոնք մասնակցում են բջիջների մահացմանը:

Այսպիսով պարզվել է, որ տարիքի հետ ծառի այդ ցուցանիշները չեն փոխվում, թեև տարեկան օղակների հաստությունը կտրուկ նվազել է առաջին 100-200 տարում, իսկ հետո շարունակել նվազել հաջորդ մի քանի հարյուր տարում:

Սակայն ծառի երկրորդային աճը՝ կապված ճյուղավորման և արմատների հետ, ոչ մի նվազում չի արձանագրել 10 և 600 տարեկան գինկգոյի դեպքում: Ըստ այդմ, անոթային կամբիումը կարող է հարյուրավոր տարիներ շարունակ պահպանել աճելու ունակությունն ու խուսափել ծերացումից ամբողջ օրգանիզմի մակարդակով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---