Հայաստանի տղամարդկանց հավաքականը Համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոնն է

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Դրեզդենում դարձել է Համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոնը: Վերջին հանդիպմանը Հայաստանի հավաքականը մրցել է Չինաստանի հավաքականի հետ եւ հաղթանակ է տարել 2,5:1,5 հաշվով: Հայկական հավաքականին հաղթանակ է բերել Տիգրան Պետրոսյանը: Լեւոն Արոնյանի, Վլադիմիր Հակոբյանի եւ Գաբրիել Սարգսյանի հանդիպումներն ավարտվել են ոչ ոքի:



Հայաստանի տղամարդկանց հավաքականը կրկնեց երկու տարվա վաղեմության իր հաջողությունը, երբ 2006թ. Շախմատային օլիմպիադայի չեմպիոն դարձավ Թուրինում:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---