Փորձագետ. Փոխեք գաղտնաբառերը, ադրբեջանցի հաքերները հունվարի 20-ին, հավանաբար, կփորձեն վնասել հայերին

Փորձագետ. Փոխեք գաղտնաբառերը, ադրբեջանցի հաքերները հունվարի 20-ին, հավանաբար, կփորձեն վնասել հայերին

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի հաքերները հունվարի 20-ին, սովորաբար, փորձում են կիբերտիրույթում վնասել հայերին, ֆեյսբուքյան իր էջում զգուշացրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այս անգամ ևս, հավանաբար, կփորձեն կայքեր կոտրել:

Նա խորհուրդ է տալիս չհետևել հղումներով ինչ-որ բան անել առաջարկող նամակներին, որոնք գալիս են էլ.փոստին, կամ սոցցանցերով:

«Վերջերս հիմնականում սոցցանցային հաշիվներ և էլեկտրոնային փոստեր են տանում հազարներով։ Նման քանակ հավաքելու համար իրենց պետք է դա անել երկար ժամանակ՝ հավաքել կոտրած հաշիվները։ Եթե դուք անուշադիր մարդ եք, ապա, հնարավոր է, որ ձեզ արդեն կոտրել են։ Շատ երկար խորհուրդներ չտամ, պարզ մի բան ասեմ... Մտեք ձեր էլեկտրոնային փոստի, ֆեյսբուքի, ինստագրամի գաղտնաբառերը փոխեք։ Եթե արդեն կոտրված էիք, հարցը դուրս կգա։ Ու կարևոր է՝ ոչ մի նամակ, ձեր մեյլից ու ֆեյսբուք֊-ինստագրամից ստանալով, լուրջ մի ընդունեք, եթե ձեզ առաջարկում են ինչ-որ հղումով բան անել»,- նշել է մասնագետը։

Ըստ Մարտիրոսյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կիբերպատերազմները սկսվել են դեռ 2000-ից, երբ համացանցը երկու երկրում գործնականում զարգացած չէր, գործում էր մի քանի տասնյակ կայք, և համացանցից օգտվողների թիվն առանձնապես մեծ չէր։ 2006-2007թթ․ ադրբեջանցի հաքերները կրկին սկսել են ակտիվանալ՝ ձևավորելով հայկական կայքերի վրա հարձակումներ գործող խմբեր: Դրանք զբաղված էին հայերի հասցեին վիրավորանքների և հակահայկական բնույթի քարոզչանյութերի տարածմամբ։ Վերջին լուրջ ու հաջողված հարձակումը Հայաստանի պետական կայքերի դեմ եղավ 2009-ի սեպտեմբերին, որից հետո, փաստորեն, ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել։ Միաժամանակ, հայկական ցանցի մասնավոր հատվածի մակարդակով հարձակումների թիվն օրինաչափորեն աճում է։

 Ուշագրավ
Krisp-ը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել
«Չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության մեջ և կալանավորելու»,- ասվում է հայտարարության մեջ
Facebook-ում նոր էմոցիան գրկախառնվող սմայլիկի տեսք կունենա
Նրանք հայտնել են, որ Ucom-ի 843 աշխատակից ազատման դիմում են գրել