ԱԳ նախարար. Փաշինյան-Ալիև հանդիպման մասին դեռ վաղ է խոսել

ԱԳ նախարար. Փաշինյան-Ալիև հանդիպման մասին դեռ վաղ է խոսել

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին դեռ վաղ է խոսել, ասել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Նախարարների մակարդակով եղել են բավարար թվով հանդիպումներ, գործընթացը շարունակվում է, մենք ԱԳ նախարարների մակարդակով շարունակում ենք աշխատել», - ասել է Մնացականյանը՝ հավելելով, որ Հայաստանը երբեք չի փորձել ձգձգել բանակցային գործընթացը, հայտնում է Aysor.am-ը։

«Մենք բանակցություններից երբևէ չենք խուսափել, հակառակը, շատ ակտիվ ներգրավված ենք բանակցային գործընթացում», - ասել է ԱԳՆ ղեկավարը:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը դեկտեմբերի 4-ին էր՝ Բրատիսլավայում։ Մնացականյանն ու Մամեդյարովը պայմանավորվել են հերթական հանդիպումն անցկացնել 2020-ի սկզբին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---