ԱԱԾ. ՊՆ-ում 85 տ ավիավառելիք են հափշտակել

ԱԱԾ.  ՊՆ-ում 85 տ ավիավառելիք են հափշտակել

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը 40 մլն դրամից ավելի արժեքով 85 տ ավիավառելիքի հափշտակում է բացահայտել

ՊՆ զորամասերից մեկում մի խումբ զինծառայողներ՝ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, 2019-ի հուլիսից մինչև դեկտեմբեր հափշտակել և վաճառել են զորամասի պլանային ուսումնական թռիչքների իրականացմանը հատկացրած ավիավառելիքը:

Հերթական անգամ 640 լ ավիավառելիքը զորամասի տարածքից դուրս հանելիս և գնորդին հանձնելիս ԱԱԾ-ն առձեռն բռնել է նրանց. զինծառայողները խոստովանել են կատարածը, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Առերևույթ հանցագործության դեպքով կառույցի քննչական դեպարտամենտում քրգործ է հարուցվել ՔՕ համապատասխան հոդվածով, այն ըստ քննչական ենթակայության քննելու նպատակով փոխանցվել է Քննչական կոմիտե։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---