ՊԵԿ. Նախնական մաքսային հայտարարագիր ներկայացնողները պետք է մեքենաները սահմանված ժամկետում մաքսազերծեն

ՊԵԿ. Նախնական մաքսային հայտարարագիր ներկայացնողները պետք է մեքենաները սահմանված ժամկետում մաքսազերծեն

PanARMENIAN.Net - 2019-ին նախնական մաքսային հայտարարագիր ներկայացրած անձինք պետք է մաքսազերծեն մեքենաները սահմանված ժամկետում, հիշեցնում են Պետական եկամուտների կոմիտեից:

Մաքսազերծման ժամանակ 2019-ի դրույքաչափերը կիրառելու համար մաքսային ձևակերպման բոլոր գործողությունները պետք է արվեն նախնական մաքսային հայտարարագրի գրանցմանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում:

Այսինքն` պետք է մեքենան տեղակայել հայտարարագրում նշված մաքսային հսկողության գոտում, այդ մասին տեղեկացնել մաքսային մարմնին, ինչպես նաև ծանուցել հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխության դեպքում կատարված լրացումների մասին:

Նախնական մաքսային հայտարարագիրը ներկայացնելուց հետո օրենքով նախատեսված ամբողջ գործընթացը 30 օրում չկատարելու դեպքում՝ մաքսազերծման ժամանակ հիմք են ընդունվելու 2020-ին ուժի մեջ մտած ԵԱՏՄ-ում գործող դրույքաչափերը:

 Ուշագրավ
Չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 3-ից
Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը