Ալի Բաբաջանը ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման համար մեկնում է Բաքու

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանի Ադրբեջան կատարելիք այցի ժամանակ բանակցությունների գլխավոր թեման կդառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այցը նշանակված է նոյեմբերի 30 - դեկտեմբերի 1-ին: Բաբաջանի այցը պաշտոնական է, դրա շրջանակներում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մի շարք բանակցություններ կվարի Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:



Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկվել է նաեւ Ալի Բաբաջանի եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` նախօրեին Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---