ՀՀ-ում փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան. Որոշ մարզերում ձյուն է տեղում

ՀՀ-ում փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան. Որոշ մարզերում ձյուն է տեղում

PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին՝ ժամը 09:40-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Սոթք-Քարվաճառը փակ է բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս մեքենաների համար:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար, հայտնում են ԱԻՆ-ից:

Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է:

Փակ է Հ-31 ճանապարհի Հարթաշեն-Տաշիր հատվածը: Դժվարանցանելի են Ելփինի ոլորանները:

Սյունիքի ճանապարհներին և Մ-4 ճանապարհին (Տավուշի մարզի հատվածում) տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Շիրակի մարզում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր մեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---