ԱՄՆ 11 զինծառայող է տուժել Իրաքում ամերիկյան ռազմակայանին Իրանի հարվածից17 հունվարի 2020 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Իրանի կողմից Իրաքում ամերիկյան ռազմակայանների հրթիռակոծման հետևանքով ԱՄՆ 11 զինծառայող է տուժել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը հղումով: Ավելի վաղ այդ մասին, ԱՄՆ-ում ռազմական աղբյուրների վրա հղումով, հայտնել էր Defense One պարբերականը: Նշվում էր նաև, որ տուժածների մոտ կասկածում են ուղեղի ցնցում և նրանց տարհանել են Քուվեյթում և Գերմանիայում գտնվող հոսպիտալներ: «Ակնկալվում է, որ այդ զինծառայողները կվերադառնան Իրաք, երբ պիտանի համարվեն զինծառայության համար»,- հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բիլ Էրբանը: Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային պատասխան հարված էր հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Դա Իրանի պատասխանն էր հունվարի 3-ին իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն ամերիկացիների գնդակոծության հետևանքով: Ըստ պաշտոնական տվյալների, որոնք հրապարակել էին նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Պենտագոնը, ԱՄՆ զինծառայողների շրջանում տուժածներ չեն եղել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |