ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան. ԵԱՀԿ ԽՎ-ն երկխոսության կարևոր հարթակ է խորհրդարանականների համար

ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան. ԵԱՀԿ ԽՎ-ն երկխոսության կարևոր հարթակ է խորհրդարանականների համար

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը երկխոսության կարևոր հարթակ է ԵԱՀԿ մասնակից երկրների խորհրդարանականների համար։ Այդ մասին ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հայտարարել է Խորհրդի նիստում՝ ի պատասխան խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի ելույթի։

Արմեն Պապիկյանն ընդգծել է, որ hայկական կողմը բարձր է գնահատում ԵԱՀԿ ԽՎ հավասարակշռված և տարբերակված մոտեցումը տարածաշրջանում տարբեր հակամարտություններին, հայտնում է Panorama.am-ը՝ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը հղումով:

Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես կողմ էր ԵԱՀԿ տարբեր կառույցների, այդ թվում՝ Խորհրդարանական վեհաժողովի միջև համակարգման և երկխոսության առավել ամրապնդմանը և գործակցության ընդլայնմանը,

Ելույթում նաև կարևոր շեշտադրումներ են արվել.

• Ծերեթելիի վերջերս կատարած այցը Հայաստան լավ հնարավորություն էր ՀՀ կառավարության հետ երկխոսության ամրապնդման, ինչպես նաև ԱԺ-ի և ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության հետ գործակցության ուղիների նախանշման համար։

• Այցը նաև առիթ էր ևս մեկ անգամ գոհունակություն և աջակցություն հայտնել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում ընդգծվել էր խաղաղությանը նպաստող մթնոլորտի կարևորությունը, անդրադարձ արվել կողմերի միջև վստահության ձևավորման վերջին շրջանի համեստ, բայց դրական օրինակներին։

• Հայկական կողմը բարձր է գնահատում ԵԱՀԿ ԽՎ հավասարակշռված և տարբերակված մոտեցումը տարածաշրջանում տարբեր հակամարտությունների և ճգնաժամերի առնչությամբ։ Այս առումով հիշատակվեց ԼՂ հակամարտության համատեքստում Լյուքսեմբուրգում ԽՎ տարեկան նստաշրջանի ժամանակ ընդունված հռչակագիրը, որում ԵԱՀԿ խորհրդարականները կոչ են անում քայլեր ձեռնարկել խաղաղ կարգավորման ուղղությամբ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների, ներառյալ՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման հիման վրա։

• Հայաստանը պատրաստ է էլ ավելի ամրապնդել իր գործակցությունը ԵԱՀԿ ԽՎ հետ և ներդրումն ունենալ տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացներին։

2019-ի նոյեմբերին Երևանում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ծերեթելիի հետ հանդիպմանն ասել էր, որ այս կազմակերպությունը շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ հենց ԵԱՀԿ-ի շրջանակում է գործում Մինսկի խմբի համանախագահությունը, որը միակն է, որ ԼՂ հիմնախնդրով զբաղվելու մանդատ ունի:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---