Կանադայում 104 տարեկանում Ցեղասպանությունը վերապրած հայուհի է մահացել17 հունվարի 2020 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Կանադական Տորոնտոյում վախճանվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Եվգենիա Փափազյանը (Կոկորյան-Երգանյան): Նա հեռացել է կյանքից իր 105-ամյակից 4 ամիս առաջ, գրում է Horizon Weekly-ն: Եվգենիա Փափազյանը ծնվել է 1915-ին Սև ծովի ափին, Թուրքիայի Սամսուն քաղաքում: Իր ծնողներին նա երբեք չի տեսել՝ հորը թուրքական բանակ են զորակոչել 1915-ին, և նա այդպես էլ չի վերադարձել, իսկ մայրը մահացել է հյուծվածությունից: Փափազյանը մեծ ընտանիք ուներ՝ 2 քույր, 3 եղբայր, բազում հարազատներ, բայց նա այդպես էլ չտեսավ նրանցից որևէ մեկին: Եվգենիայի մասին 3 տարի հոգ է տարել տատիկը, որից հետո երեխային փոխանցել է մանկատուն, քանի որ չէր կարողանում կերակրել: Այնուհետև նա հայտնվել է Հունաստանի հայկական որբանոցում, որտեղ նրան հայ ամուսիններ են որդեգրել և տարել Եգիպտոս: Կահիրեում Փափազյանը 15 տարեկանում ամուսնացել է Կարապետ Կոկորյանի հետ և հայտնվել Կանադայում: Եվգենիա Փափազյանն ուներ 4 երեխա, 9 թոռ, 14 ծոռ և 1 ծոռի երեխա: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով |