26 նոյեմբերի 2008 - 12:27 AMT
Ռուսաստանի ԱԳՆ-ում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը
ՌԴ արտգործնախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինի եւ Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բայերլիի հանդիպմանը քննարկվել է իրավիճակը Անդրկովկասի տարածաշրջանում` Հարավային Օսեթիային ու Աբխազիային հարակից տարածքներում լարվածությունը նվազեցնելու անհրաժեշտության շեշտադրումներով: Քննարկվել են նաեւ Անդրկովկասում կայունության ու անվտանգության հարցերին նվիրված ժնեւյան բանավեճերի երկրորդ փուլի արդյունքները: Կողմերը անդրադարձել են ղարաբաղյան եւ մերձդնեստրյան խնդիրների կարգավորմանը, Ուկրաինայի իրավիճակին, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: