Վրաստանում հայկական մշակութային ժառանգության եղեռն է իրագործվում

PanARMENIAN.Net - «Այն, ինչ կատարվում է հայկական եկեղեցիների ու վանքերի հետ Վրաստանում մեր մշակութային ժառանգության ցեղասպանություն է: Միայն դատապարտելով այդ վայրագ գործողությունները, մենք ոչ մի բանի չենք հասնի: Հանցագործություն է կատարվել: Պետք է դիմել միջազգային դատարան եւ պատժել մեղավորներին»,-այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է պատմաբան, հայկական ճարտարապետության մասնագետ Սամվել Կարապետյանը` հավելելով, որ նման քայլի արդեն իսկ դիմել է Արեւմտահայերի ազգային խորհուրդը, որ գործում է Ֆրանսիայում: «Նրանք Ջուղայի հայկական հուշարձանների ոչնչացման վերաբերյալ հայտով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ շուտով կսկսվի Ադրբեջանի դեմ դատավարությունը»,-ասել է Ս.Կարապետյանը: Նրա խոսքերով, Վրաստանի տարածքում կան շուրջ 650 հայկական վաքեր ու եկեղեցիներ, սակայն դժվար է նշել այն հուշարձանների ճշգրիտ թիվը, որոնք ենթարկվել ու ենթարկվում են նկրտումների ու ոչնչացման վրացական կողմից: «ՀՀ արտգործնախարարությունն ու մշակույթի նախարարությունը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն դադարեցնելու համար Վրաստանի այս հակահայկական քաղաքականությունը: Պատժելով մեղավորներն` մենք կստիպենք մեր վանդալ հարեւաններին հարգել մեզ եւ մեր մշակութային ժառանգությունը»,-նշել է պատմաբանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---