Boeing 737 Max-ում ևս մեկ թերություն է հայտնաբերվել

Boeing 737 Max-ում ևս մեկ թերություն է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Ամերիկյան Boeing կորպորացիան ևս մեկ թերություն է հայտնաբերել 737 Max մոդելի ինքնաթիռների համար մշակված ծրագրային ապահովման մեջ։

Boeing-ում ասել են, որ ի հայտ եկած խոցելիությունը կարող է հետաձգել այդ մոդելի ինքնաթիռների թռիչքների վերսկսումը, գրում է «Կոմերսանտը»` Reuters-ին հղումով։

Ըստ գործակալության` խնդիրը հայտնաբերվել է դեռևս տեխնիկական ստուգման ժամանակ և մինչ թարմացված ծրագրային ապահովման մշակման ավարտը։ Ըստ ընկերության ներկայացուցչի` այն կապված է ծրագրային ապահովման գործառույթի հետ, որը ստուգում է համակարգային որոշ մոնիտորների աշխատանքը։

Boeing 737 MAX-ի շահագործումը դադարեցվել է երկու ավիաաղետից հետո: 2019-ի մարտի 10-ին Եթովպիայում կործանվել էր Ethiopian Airlines-ի Boeing 737 MAX 8-ը՝ զոհվել էր 157 մարդ: 2018-ի հոկտեմբերի 29-ին վթարվել էր Lion Air-ի նույն մոդելի ինքնանթիռն Ինդոնեզիայում՝ զոհվել էր 189 մարդ:

Boeing-ի ղեկավարությունը խոստովանել է, որ երկու դեպքում էլ ինքնաթիռներում, վթարից առաջ, մանևրելու բնութագրերի բարելավման համակարգի խափանում է եղել: Դրանից հետո բազում երկրներ, այդ թվում ՌԴ-ն, ԱՄՆ-ն, ԵՄ երկրներն անվտանգության նկատառումներով դադարեցրել են այդ սերիայի ինքնաթիռների շահագործումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---