Բեռլինում Թումո կենտրոն կբացվի

Բեռլինում Թումո կենտրոն կբացվի

PanARMENIAN.Net - Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Թումո կենտրոն կբացվի, տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան էջից։ Նշվում է, որ շուտով Երևանում կստորագրվի Թումո Բեռլինի բացման պայմանագիրը:

Թումոն ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն է՝ պատանիների համար: Այն ստեղծվել է 2011-ին: Հայաստանում այժմ գործում է 4 Թումո կենտրոն` Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում:

Առաջիկայում կենտրոններ է ծրագրվում հիմնել Կողբում, Մասիսում և այլուր: Թումո կենտրոններ կան նաև Փարիզում և Բեյրութում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---