Որոշ հավելվածներ նպաստում են սմարթֆոնների արագ լիցքաթափմանը![]() 18 հունվարի 2020 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Հակավիրուսների մշակմամբ զբաղվող Bitdefender-ը հայտնաբերել է Android-ի համար նախատեսված մի քանի հավելված, որոնք նպաստում են սմարթֆոնի մարտկոցի արագ լիցքաթափմանը, ասվում է ընկերության կայքում: Նշվում է, որ նման հավելվածների թվում նաև խաղեր կան։ Այդպիսի հավելվածներում գովազդի ցուցադրման ներկառուցված ալգորիթմ է հայտնաբերվել։ Եթե հավելվածի ներբեռնումից հետո առաջին 48 ժամվա ընթացքում բաններների քանակը չափավոր է, ապա այդ ժամկետից հետո գովազդի ցուցադրման հաճախականությունը զգալի ավելանում է, գրում է «Իզվեստիան»։ Ըստ փորձագետների, տվյալ ալգորիթմը ծանրաբեռնում է սմարթֆոնների պրոցեսորները և խանգարում ծրագրերի նորմալ օգտագործմանը։ Փորձագետները պարզել են, որ Google Play-ի կատալոգում այդպիսի 17 «վտանգավոր» հավելված կա, այդ թվում՝ Car Racing 2019, 4K Wallpaper և Backgrounds 4K HD և այլ հավելվածներ։ Տվյալ ծրագրերն ընդհանուր առմամբ ներբեռնել է ավելի քան կես միլիոն օգտատեր։ ![]() ![]() Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |