Գերմանացի բաս Պապեն՝ Էյվազովին. Ատելություն չբերել իմ քաղաք20 հունվարի 2020 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ գերմանացի բաս Ռենե Պապեն՝ մեկնաբանելով ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի վարքագիծը, ով հրաժարվել է ելույթ ունենալ հայ երգչուհու հետ, հորդորել է տենորին ատելություն չբերել իր քաղաք: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: Հունվարի 13-ին ադրբեջանցի օպերային երգիչը, ըստ «Ֆորում Օպերա» ամսագրի»՝ քաղաքական դրդապատճառներով հրաժարվել է ելույթ ունենալ հայազգի սոպրանոյի հետ: Աղբյուրը նշել է, որ երկու արտիստն էլ պետք է ելույթ ունենային փետրվարի 7-ին՝ Դրեզդենում կայանալիք համերգին, բայց, չնայած հրավերին, կազմակերպիչ Semper Opernball ասոցիացիայից հայազգի սոպրանոյին խնդրել են չներկայանալ: «Սովորաբար ես այսպիսի երևույթները չեմ մեկնաբանում, բայց որպես ծնունդով դրեզդենցի, երաժշտության, արվեստի և ռասիզմին դեմ դեսպան, ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլեգա Յուսիֆին, ատելություն չբերել իմ քաղաք, կամ որևիցէ մի այլ տեղ: Հնարավորություն ունենալ երաժշտությամբ զբաղվելու նշանակում է կամուրջներ կառուցել, այլ ոչ թե դրանք ավերել: Սիրելի Յուսիֆ եթե չգիտես, ապա ասեմ քեզ, որ Դրեզդենն ունի պատմական շատ պայծառ, շատ մութ և նաև փառավոր երաժշտական անցյալ: Այս քաղաքը կրկին իր ճանապարհն է հարթում Եվրոպայի և աշխարհի մեծագույն քաղաքներից մեկը դառնալու համար: Հրավիրված լինել այստեղ երգելու և ունկնդրին երջանկացնելու շատ մեծ պատիվ է և առավելություն: Դու պետք է երջանիկ և հպարտ լինես նրա մի մասնիկը դառնալու համար: Ուզում ես հիշվել որպես արտիստ, ոչ թե ատելության կրող…», - նշել է Պապեն՝ Էյվազովին հասցեագրված իր հորդորում. Էյվազովին դիմել է նաև գերմանացի մեկ այլ երգիչ՝ Թոմաս Քվասթոֆը, նշել է Պապյանը՝ ներկայացնելով վերջինիս հորդորն Էյվազովին թարգամանաբար. «Պարոն Էյվազով, ամո՛թ Ձեզ: Ռասիզմը երգչի մասնագիտության և առհասարակ այս աշխարհում անելիք չունի»,- գրել է նա: Ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում հերքել էր լուրը՝ նշելով, որ կոսմոպոլիտ արտիստ է, իսկ իր քաղաքական հայացքները ոչ մի կերպ չեն ազդում մասնագիտական կյանքի վրա: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը |