Թուրքիան անգամ չի դիտարկում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման բացասական սցենարները

PanARMENIAN.Net - «Թուրքիայի եւ Հայաստանի մերձեցումը դրական ազդեցություն կունենա հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա: Իսկ Ադրբեջանի եւ Հայաստանի մերձեցումը կազդի թուրք-հայկական կապերի վրա: Այդ գործընթացները փոխկապակցված են»,- Թաջիկստան եւ Ղրղզստան մեկնելուց առաջ օդանավակայանում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում փոփոխությունների բացակայության դեպքում թուրք-հայկական երկխոսության հետագա ճակատագրի մասին հարցին` Ա.Բաբաջանը ասել է. «Հանդիպումներին մենք օրակարգի մեջ անգամ չենք ներմուծում նման բացասական սցենարներ»: Բաբաջանի խոսքերով, նրանք դրական են գնահատում մինչ օրս նախաձեռնված քայլերը եւ գործընթացը դիտարկում են դրական պրիզմայի միջոցով, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը` վկայակոչելով թուրքական ANKA գործակալությանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---