Մելքումյան. Հետաքրքիր է՝ ինչո՞ւ մինչև այժմ ՀՀ-ում McDonald's չկա

Մելքումյան. Հետաքրքիր է՝ ինչո՞ւ մինչև այժմ ՀՀ-ում McDonald's չկա

PanARMENIAN.Net - McDonald's ռեստորանների ցանցը տուրիստական հոսքերի ապահովման կարևոր ատրիբուտներից մեկն է և հետաքրքիր է, թե ինչու մինչև այժմ ՀՀ-ում չկա այդ ընկերության արագ սնունդը: Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հարցրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«McDonald's-ը, գնային առումով, մեր ազգային սնունդների համեմատ էժան բան չէ, չնայած ֆաստ-ֆուդ է»,- ասել է Մելքումյանը՝ նշելով, որ չնայած ՀՀ-ում սննդի ավելի լավ այլընտրանք կա, ապրանքանիշը սպառողի պակաս չի ունենա:

Պատգամավորը նաև առաջարկել է քննարկել, թե ինչ պետք է անեն այն տնտեսվարողները, ովքեր արդեն McDonald's անվամբ կամ մեկ այլ ընկերության հայտնի արտադրանքի անունով ապրանքային նշան են գրանցել, իսկ իրական ընկերությունը տարիներ անց ցանկանում է մտնել հայկական շուկա:

Վերջին տարիներին պարբերաբար ակտիվանում և մարում են Հայաստանում McDonald's բացելու մասին քննարկումները: 2018-ին նշվում էր, որ Հայաստանի կառավարությունը կողմ է, որ վրացի գործարար Թեմուր Չկոնիան McDonald's բացի Երևանում։ Այնուամենայնիվ, Հայաստան գալու մասին պաշտոնական որևէ որոշում ամերիկյան ապրանքանիշի կողմից դեռ չկա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---