3 տարի ՀՀ-ում փաստացի չբնակված անձը հաշվառումից դուրս եկած կհամարվի20 հունվարի 2020 - 16:08 AMT PanARMENIAN.Net - 3 տարի ՀՀ-ում փաստացի չբնակված անձը, ըստ օրենքի նոր նախագծի, կհամարվի հաշվառումից դուրս եկած, ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: «Հիմա, եթե անձը փաստացի 3 տարի չի բնակվել ՀՀ-ում, այսինքն՝ 3 տարվա մեջ ամեն տարվա կտրվածքով կեսից ավելին այստեղ չի ապրել (184 օր և ավելի), նա կհամարվի հաշվառումից դուրս եկած»,- ասել է Գաբրիելյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: Շրջանառության մեջ է դրվել Հայաստան մշտական բնակության վերադարձողների անձնական իրերը մաքսատուրքերից ազատելու օրենքի նախագիծ: Դրանով՝ անկախ նրանից, անձը ՀՀ քաղաքացի է, ունի ՀՀ-ում հաշվառում, թե՝ ոչ, եթե փաստացի 3 տարի չի ապրել Հայաստանում և ցանկանում է մշտական բնակություն հաստատել ՀՀ-ում, ապա առանց որևէ մաքսատուրքերի և հարկերի կարող ՝ ներկրել իր անձնական իրերը՝ տեխնիկա, կահույք, հագուստ և այլն: Նա կարող են բերել նաև առնվազն 6 ամիս իրեն պատկանող մեկ մեքենա: Պատգամավորի խոսքով՝ նման դեպքերում ՀՀ վերադառնալիս կգործեն որոշակի մաքսային արտոնություններ անձնական օգտագործման գույքի և 1 ավտոմեքենայի մասով: «Եթե ընտանիքի անդամները մի քանիսն են, ամեն մեկի անունով կկարողանն մեքենա ներկրել և յուրանչյուրի համար կգործեն Կառավարության սահմանաչափերը: Կարևոր է, որ այդ մեքենան իրենց անունով որպես սեփականություն գրանցված լինի Հայաստան վերադառնալուց 6 ամիս առաջ»,- ասել է Գաբրիելյանը: Նշվում է, որ այս արտոնությունից յուրաքանչյուր անձը կարող է օգտվել միայն մեկ անգամ, նախագծի նպատակն է խրախուսել ՀՀ վերադարձող քաղաքացիներին: Ներկայումս գործող կարգավորման համաձայն, եթե անձը 5 տարի բացակայել է ՀՀ-ից նա ստանում է որոշակի արտոնություններ ՀՀ մշտական վերադառնալու ցանկության դեպքում, բայց, ըստ Գաբրիելյանի, կան որոշ նրբություններ, որոնք օրենքի տառացի մեկնաբանման արդյունքում խնդիրներ են առաջացնում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |