Մեքսիկացի պատգամավոր. Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատում ենք

Մեքսիկացի պատգամավոր. Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատում ենք

PanARMENIAN.Net - Մեքսիկայում աշխատանքներ են տարվում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Այդ մասին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է այդ երկրի Կոնգրեսի պատգամավորների պալատի՝ ՀՀ հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսը:

Նա խոստացել է ջանալ, որ Արցախում տիրող իրավիճակը ևս տեսանելի դառնա՝ շեշտելով, որ իրավիճակի հանգուցալուծումը, անշուշտ, խաղաղությունն է:

Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ Մեքսիկայի խորհրդարանը կհամալրի այն խորհրդարանների շարքը, որոնք, պատմական արդարության սկզբունքից ելնելով, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, նաև շեշտել է, որ Հայաստանն իր միջազգային գործընկերներից ակնկալում է հավասարակշիռ դիրքորոշում Արցախի հարցում:

Ադոլֆո Տոռես Ռամիրեսը ցանկություն է հայտնել ավելի խորացնելու Հայաստանի հետ գործակցությունը. նա Արարատ Միրզոյանին հրավիրել է Մեքսիկա:

2019-ի մայիսին Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսը բանաձև էր ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ: Սա առաջին դեպքն էր, երբ Մեքսիկայում օրենսդիր մարմինը պաշտոնապես ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը:

Միչոական դե Օկամպո նահանգը Մեքսիկայի 31 նահանգից մեկն է: Այն 16-րդն է երկրում իր տարածքով և զբաղեցնում է Մեքսիկայի մակերեսի 3 տոկոսը, բնակչությունը մոտ 4 մլն է:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---