Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում ԲՀԿ-ն կներկայացնի Գևորգ Պետրոսյանը

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում ԲՀԿ-ն կներկայացնի  Գևորգ Պետրոսյանը

PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովում կներկայացնի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, հայտնում է Factor.am-ը՝ խմբակցության քարտուղար Արման Աբովյանին հղումով։

Ավելի վաղ «Լուսավոր Հայաստանը» տեղեկացրել էր, որ խմբակցությունը հանձնաժողովում ներկայացնելու է պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Իմ քայլը» խմբակցությունը խմբակցության դեռ չի նշել, թե ով է լինելու իրենց ներկայացուցիչը: Ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, որ հավանաբար, պետաիրավական հանձնաժողովի անդամներից որևէ մեկը։

Վարչապետ Նիկոլ Փաշինայնի որոշմամբ սկսվել է հանձնաժողովի ստեղծման գործընթաց։ Այն 15 անդամ կունենա։ Հանձնաժողովի կազմում ի պաշտոնե կմտնեն արդարադատության նախարարը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանը, դատավորների ընդհանուր ժողովի մեկ ներկայացուցիչ, 6 գիտնական իրավաբան, 2 ներկայացուցիչ ՀԿ-ներից և մեկական՝ խորհրդարանի յուրաքանչյուր խմբակցությունից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---