Արքայազն Հարրին մեկնաբանել է թագավորական տիտղոսից հրաժարվելու որոշումը

Արքայազն Հարրին մեկնաբանել է թագավորական տիտղոսից հրաժարվելու որոշումը

PanARMENIAN.Net - Արքայազն Հարրին մեկնաբանել է թագավորական տիտղոսից հրաժարվելու որոշումը՝ նշելով, որ ինքն ու կինը՝ Մեգան Մարքլը, «այլընտրանք չունեին»:

Նա նշել է, որ դա դժվար որոշում էր:

«Խորապես վշտացած եմ, որ ամեն ինչ դրան հանգեց: Երկար ամիսներ բանակցություններ եղան՝ փորձությունների տարիներից հետո: Գիտեմ, որ միշտ չէ, որ իրավացի եմ եղել, բայց այլ ընտրություն չունեի՝ հաշվի առնելով, թե ինչպես է ամեն ինչ զարգանում»,- ասել է Սասսեքսի դուքսը, գրում է Deutsche Welle-ն:

Նա նշել է, որ կցանկանար շարունակել ծառայել թագուհուն, Ազգերի գործակցությանը և իր ռազմական ասոցիացիաներին՝ բյուջետային միջոցներ չստանալով:

«Ցավոք, պարզվեց, որ դա հնարավոր չէ»,- ասել է նա:

Թագավորական տիտղոսներից հրաժարվելու մասին արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հայտարարել են հունվարի 8-ին: Նրանք հայտնեցին, որ ցանկանում են ֆինանսապես անկախ լինել թագավորական ընտանիքի բյուջեից, սահմանափակել շփումները ԶԼՄ-ների հետ, բարեգործական հիմնադրամ ստեղծել և շարունակել սատարել թագուհուն: Լուրը մոտալուտ «Մեգզիթի» մասին, ինչպես դա անվանեցին բրիտանական մամուլում, մեծ արձագաք ստացավ երկրում: Թագավորական ընտանիքի անդամները հայտարարեցին, որ վշտացած են արքայազն Հարրիի և նրա կնոջ որոշմամբ:

Ապա պարզվեց, որ Սասսեքսի դուսքերն այլևս չեն համարվի «թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամներ» և չեն կրի թագավորական տիտղոսը: Նրանք նաև պարտավոր են գանձարան վերադարձնել 2,4 մլն ֆունտ ստեռլինգ՝ գումարը ծախսվել է Վինձորի պալատի մոտակայքում գտնվող նրանց քոթեջի վերանորոգման վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---