Չինաստանում կարգելեն պլաստիկից պատրաստված տոպրակներն ու մեկանգամյա պարագաները

Չինաստանում կարգելեն պլաստիկից պատրաստված տոպրակներն ու մեկանգամյա պարագաները

PanARMENIAN.Net - Չինաստանում նոր ծրագիր է մեկնարկում՝ մի շարք ոլորտներում մեկանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելու ուղղությամբ: Դրա շրջանակում մինչև 2020-ի ավարտը երկրի բոլոր մեծ քաղաքներում կարգելվեն չքայքայվող պլաստիկե տոպրակները: Այդ մասին հայտարարել են երկրի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը և Զարգացման ու բարեփոխումների ազգային հանձնաժողովը:

Արգելքն ուժի մեջ մտնելուն պես չինական քաղաքների խանութներում պոլիէթիլենային տոպրակներ այլևս չեն տրամադրվի:

2022-ից արգելքը կգործի արդեն ՉԺՀ բոլոր քաղաքներում և բնակավայրերում: Մինչև 2025-ը նոր մոտեցումը չի տարածվի շուկաների վրա, որտեղ թարմ մթերք է վաճառվում, գրում է Deutsche Welle-ն:

Բացի այդ, մինչև 2020-ի ավարտը հանրային սննդի ոլորտում Չինաստանի ամբողջ տարածքում կարգելվեն մեկանգամյա օգտագործման պլաստիկից ձողիկները: Մեկանգամյա սպասքի պարագաները կարգելվեն խոշոր քաղաքների հանրային սննդի վայրերում 2020-ի վերջում, իսկ մյուս բնակավայրերում՝ 2022-ից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովը նախատեսում է արգելել պլաստիկից պատրաստված մի շարք մեկանգամյա պարագաների օգտագործումը և տուգանել ԵՄ անդամ պետություններին պլաստիկ աղբի համար: Ինչպես հայտնի է՝ պլաստիկը վերամշակման ենթակա չէ:

ՀՀ-ում ևս մտադիր են գնալ այդ ճանապարգով: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Հայաստանում կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը: Նրա խոսքով՝ գործընթացը կսկսվի մեկ համայնքից, այնուհետև կլինի մարզի մակարդակով ու որոշ ժամանակ անց Հայաստանը կմիանա այն երկներին, որտեղ մեկանգամյա պլաստիկի օգտագործումն արգելված է:

 Ուշագրավ
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
---