ԼՂՀ-ում խաղաղապահների մոտալուտ հայտնվելու մասին խոսակցությունները վաղաժամ են

PanARMENIAN.Net - Համաձայն 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովի որոշումներին, ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության օժանդակման նպատակով միջազգային ուժերի ներմուծումը պայմանավորված է հակամարտության կողմերի միջեւ քաղաքական համաձայնագրի ստորագրմամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է անկախ փորձագետ, ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարարի նախկին տեղակալ Մասիս Մայիլյանը:



«Քանի որ հայտնի չէ, թե երբ կստորագրվի հաշտության պայմանագիրը, ապա մեզ մոտ խաղաղապահների մոտալուտ հայտնվելու մասին խոսակցությունները նույնպես բավական վաղաժամ են: Անգամ քաղաքական համաձայնագրի ստորագրումից հետո կողմերը կարող են սեփական իրավասությունների սահմանափակման սպառնալիքի պատճառով հրաժարվել երրորդ ուժերի ծառայություններից: Դա չի կարելի բացառել, որովհետեւ վերջին 14 տարիների ընթացքում հակամարտության կողմերը սովորել են առանց արտաքին միջամտության օժանդակել կրակի դադարեցման օրակարգը»,- նշել է Մայիլյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---