Անապահովների սրտի վիրահատությունների թիվը 2019-ին կրկնապատկվել է

Անապահովների սրտի վիրահատությունների թիվը 2019-ին կրկնապատկվել է

PanARMENIAN.Net - Սոցիալապես անապահով, հատուկ խմբերում ընդգրկված անձանց սրտի վիրահատությունների թիվը 2019-ին կազմել է 5726, իսկ 2018-ին` 2504: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ աճն ավելի, քան երկու անգամ էր՝ 128.7%:

2019-ին Կյանքի ստենտ (Stent for Life) ազգային ծրագրով պետբյուջեի միջոցների հաշվին արվել է սրտի 2132 վիրահատություն. 2018-ին դրանց թիվը 1463 էր, աճը՝ 45.7%:

2018-ից պետպատվերի շրջանակում սրտի անհետաձգելի վիրահատությունները կատարվում են դեղապատ ստենտով: 2018-ի հուլիսի 1-ից պետպատվերի շրջանակում այդ վիրահատություններն արվում են 750.000 դրամով՝ նախկին 1,8 մլն դրամի փոխարեն:

Միայն «Ստենտ ֆոր լայֆ» ծրագրի շրջանակում ծրագրի մեկնարկից ի վեր՝ 2015-ից սկսած, անհետաձգելի դեպքերում տարեկան միջինում վիրահատվել է 1500 մարդ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---