Թաթոյան. Բալային համակարգի ներդրման մեջ խնդիրներ կան21 հունվարի 2020 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Բալային համակարգը կարող է դրական ազդեցություն ունենալ երթևեկության կարգավորման վրա, սակայն այն Հայաստանում խնդրահարույց կերպով է ներդրվել: Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Թաթոյանը նշել է, որ ճանապարհային երթևեկության հետ կապված խնդիրները ՀՀ-ում աճում են, ինչպես նաևՃՏՊ-ներում զոհերի թիվը: «Ամեն տարի մենք կորցնում ենք 300-ից ավելի մեր հայրենակիցների: Մեզ խիստ անհրաժեշտ է ունենալ կարգապահ երթևեկություն, կարգապահ վարորդներ: Դրա հետ մեկտեղ ցանկացած կարգավորում պետք է լինի հստակ իրավունքի պաշտպանության, դրա գերակայության սահմաններում: Երբ ուսումնասիրում ենք միջազգային փորձը, տեսնում ենք, որ բալային համակարգը դրական ազդեցություն ունենում է: Բայց Հայաստանի Հանրապետությունում այն կերպ, որ այն ներդրվեց, ես խնդիրներ եմ տեսնում: Նախևառաջ, նրանում, որ դա արվեց առանց բավարար իրազեկման, կամ, կարող եմ ասել, առանց իրազեկման, մարդիկ չգիտեին, և ի սկզբանե նախատեսված էր, որ այն 3 ամիս ուժի մեջ պետք է չմտնի ընդունման պահից սկսած, մինչև իրազեկման աշխատանքները կատարվեն», - նշել է Թաթոյանը: Հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել բալային համակարգը, համաձայն որի յուրաքանչյուր վարորդի մեկ տարվա համար տրվում է 9 միավոր: Այդ ընթացքում երթևեկության կանոնների խախտումներ թույլ տալու և այդ միավորները սպառելու դեպքում, ըստ օրենքի, 6 ամսով կկասեցվի անձի վարորդական իրավունքը: Կարդացեք նաև՝ Բալային համակարգ. Ոչ սթափ վիճակում ղեկին նստելու կամ 51-80 կմ/ժ-ով արագությունը գերազանցելու համար 4 միավոր կհանվի Առաջարկ. Մեղմացնել մեկ պետհամարանիշի բացակայության համար պատիժը Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |