Ոստիկանությունը թույլատրվել է գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները

Ոստիկանությունը թույլատրվել է գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն ընդունել է օրինագիծը, որով ոստիկանությանը հնարավորություն է տրվում գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

Դրան կողմ է քվեարկել 97 պատգամավոր, դեմ՝ 20, 1-ը ձեռնպահ է մնացել:

Օրինագիծը ներկայացրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:

Ինչպես քննարկման ժամանակ նշել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ենթադրվում է, որ ոստիկանությանը սեփական տեխնիկական հնարավորություններով գաղտնալսման հնարավորություն տալը ժամանակ կխնայի, հանցագործություններն օպերատիվ կերպով կբացահայտվեն: Հարցի քննարկմանը արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը նշել էր, որ Կառավարությունը շարունակում է դեմ արտահայտվել նախագծին՝ առաջարկելով ստեղծել առանձին անկախ կազմակերպություն և գաղտնալսման իրավունքը փոխանցել դրան:

Օրենքի նախագիծը հեղինակել են խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սիփան Փաշինյանը: Դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել էր այն. օրինագծով առաջարկվում է Ազգային անվտնագության ծառայությունից բացի հեռախոսազրույցների գաղտնալսման իրավունք տալ նաև Ոստիկանությանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---